Tesla ընկերությունն ամփոփելով անցնող տարին, հայտարարել է, որ 2020թ. ընթացքում արտադրել է 509 հազ. 373 էլեկտրական մեքենա, որից 499 հազ. 550-ը առաքվել է գնորդներին:
2019թ. Tesla-ն առաքել էր 367,000 մեքենա: 2020թ. արտադրված մեքենաներից 455 հազ.-ը կազմել են Model 3 եւ Model Y մոդելները:
Ընկերությունը ֆինանսական արդյունքների հաշվետվությամբ հանդես կգա ավելի ուշ:
2020 թվականին Tesla-ն դարձել է աշխարհի ամենաթանկ ավտոարտադրողը, որի կապիտալիզացիան աճել է ավելի քան 500 միլիարդ դոլարով ՝ հասնելով 660 միլիարդ դոլարի:
Հիշեցնենք, որ Tesla-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Իլոն Մասկն օրերս հռչակվեց աշխարհի ամենահարուստ մարդ: Նրա կարողությունը գնահատվում է $195 մլրդ: