17:08 | 18.12.20 | Նորություններ | 4800

Վեբբ Ֆոնտեն Հայաստանը Առողջապահության նախարարությանը շտապօգնության 2 մեքենա է նվիրել

Առեւտրի խթանման ոլորտում առաջատար Վեբբ Ֆոնտեն Հայաստան ընկերությունը ՀՀ առողջապահության նախարարությանն է  նվիրաբերել 2 Տոյոտա Լենդ քրաուզեր մակնիշի շտապօգնության ամենագնաց մեքենա։

«Հանդիսանալով IT շուկայի ամենակայուն ընկերություններից մեկը՝ Վեբբ Ֆոնտենը շարունակում է իր աջակցությունը ցույց տալ Հայաստանի Հանրապետությանը։ Շտապօգնության ամենագնաց մեքենաները համալրված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Դրանք բերվել են Արաբական Միացյալ Էմիրություններից՝ Դուբայից, եւ նպաստելու են շտապօգնության ավտոպարկը թարմացնելուն»,- նշել են ընկերությունում:


Հավելենք, որ միայն այս տարի ընկերությունն ավելի քան 50 մլն դրամի նվիրատվություն է իրականացրել ՝օգնելով պետությանը դուրս գալ ճգնաժամային իրավիճակից։