11:09 | 17.09.20 | Նորություններ | 8729

Վեբբ Ֆոնտեն Հայաստանը տոնում է հիմնադրման 15-ամյակը

Առեւտրի խթանման ոլորտում առաջատար Վեբբ Ֆոնտեն Հայաստան ընկերությունը տոնում է իր 15-ամյակը:

15 տարի առաջ սեպտեմբերի 12-ին Վեբբ Ֆոնտեն Գրուպը բացեց իր R&D կենտրոնը Հայաստանում։ Այդ օրվանից ընկերությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում՝ դիրքավորվելով որպես կայուն եւ ամուր կորպորատիվ մշակույթ ունեցող ընկերություն։

15-ամյակը հավուր պատշաճի տոնելու համար Վեբբ Ֆոնտեն Հայաստանը կազմակերպում է մի շարք միջոցառումներ՝ թիմի հետ կիսելով 15 տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու հաղթահարած մարտահրավերները։


2005-ին հիմնադրված Վեբբ Ֆոնտեն Հայաստանը դարձավ Վեբբ Ֆոնտեն Գրուպի ամենամեծ R&D կենտրոնը։ Այստեղ աշխատում է ավելի քան 140 աշխատակից, որոնք մշակում են նորարարական տեխնոլոգիաներ եւ պրոդուկտներ, որոնք էլ օգտագործվում են տարբեր երկրների կառավարությունների կողմից:

Որպես Վեբբ Ֆոնտեն Գրուպի առանցքային մաս՝ Վեբբ Ֆոնտեն Հայաստանի թիմը դարձել է նորարարության եւ ընդլայնման առաջամարտիկը: Այս 15 տարիների ընթացքում Վեբբ Ֆոնտեն Հայաստանը հաջողությամբ ստեղծել է DevOps-ի, Ֆինթեքի եւ արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման ուղղություններում մասնագիտացված նոր թիմեր, սկսել է մի քանի նոր պրոդուկտների մշակում, նախաձեռնել է ապրանքների տեղափոխում նոր տեխնոլոգիաներ՝ ընթացիկ ծրագրերին աջակցություն ցուցաբերելուն զուգահեռ: 2020-ի ընթացքում ստեղծվել են երկու նոր բաժիններ ՝ Data and Insights եւ IT Security:


«Մեր ընկերությունը չէր կարող ծառայել իր տեսլականին, եթե չունենար այսպիսի թիմ: Ինչպես արդեն նշել եմ մի քանի անգամ, ընկերությունն առանց իր անձնակազմի ոչինչ է, եւ եթե այսօր Վեբբ Ֆոնտենն առեւտրի խթանման առաջատարն է, ապա դրանում պարտական է մեր յուրաքանչյուր աշխատակցին: Համոզված եմ ՝ գերազանցությունը, վստահությունը եւ ամբողջականությունը, որոնք մեր հիմնական արժեքներն են, մենք տեսնում ենք մեր բոլոր աշխատակիցների մոտ: Եվ ես հավատում եմ, որ Վեբբ Ֆոնտեն Հայաստանի հաջողությունը հիմնված է դրա վրա:

Եթե փորձեմ նշել, թե ինչն է մեզ առանձնացնում մնացած ընկերություններից, ապա վստահաբար կարող եմ ասել՝ մեր արժեհամակարգը։

• Այն ամենը, ինչ մենք անում ենք, առաջնորդվում է մեր՝ գերազանցության որոնմամբ: Մեզ համար գերազանցությունը մտքի շրջանակ է: Մենք տրամադրում ենք լավագույն տեխնոլոգիաները միջազգային առեւտրի դյուրացման բոլոր ոլորտների համար: Եվ, չնայած, մենք հպարտ ենք դրանով, մենք երբեք բավարարված չենք: Մենք միշտ ձգտում ենք ավելին անել եւ ավելի լավ անել: Մենք անընդհատ աշխատում ենք առեւտրի նորագույն եւ մեծագույն տեխնոլոգիաների մշակման վրա: Եվ մենք կարող ենք այդ ամենին հասնել, քանի որ մենք սիրում ենք եւ լավ ենք տիրապետում այն ամենին, ինչ անում ենք։

• Կարծում ենք, որ լավագույն աշխատանքն իրականացվում է վստահության մթնոլորտում, բայց նաեւ վստահությունը գալիս է պատշաճ կերպով վարվելու պատասխանատվությունից։

• Մենք հավատում ենք մեր աշխատակիցներին եւ նրանց գիտելիքներին: Եվ մենք կարծում ենք, որ գիտելիքներով պետք է կիսվել: Ահա թե ինչու, մենք ոչ միայն մեր պրոդուկտներն ենք վաճառում, այլեւ փոխանակվում ենք մեր փորձով։ Ոլորտում լավագույն փորձի վերաբերյալ խորհրդատվություն ենք տրամադրում այն երկրներին, որոնց հետ համագործակցում ենք` առաջարկելով թրեյնինգներ։

• Հարգանքը մեր մշակույթի առանցքային մասն է։ Վեբբ Ֆոնտենը հավասար հնարավորություններ է տալիս բոլորին, եւ, միեւնույն ժամանակ մեր բոլոր մարդկանցից պահանջվում է պահպանել էթիկական վարքի ամենաբարձր չափանիշները: Վեբբ Ֆոնտենում մենք միշտ բարձր ենք գնահատել մշակույթի եւ ծագման բազմազանությունը:

Մենք հպարտ ենք, որ իսկապես միջազգային ընկերություն ենք: Մենք ունենք գրեթե 1000 աշխատակից 15 տարբեր երկրներում՝ տարբեր ազգությունների»,- նշել է Վեբբ Ֆոնտեն Գրուպի ՏՏ եւ հետազոտությունների ղեկավար Արա Շամիրզայանը։


Նրա խոսքով, Հայաստանում ներդրումները կավելանան, քանի որ Վեբբ Ֆոնտենը  պատրաստվում է բացել իր Գերազանցության կենտրոնը, որը պատասխանատու կլինի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տեխնիկական դասընթացների անցկացման համար:

Վեբբ Ֆոնտեն Հայաստանի առաջին եւ հիմնական միջոցառումն առցանց բնույթ էր կրում։ Բոլոր աշխատակիցները ստացան իրենց անվանական նվերները, իսկ միջոցառման ընթացքում իրենց շնորհակալական խոսքը հղեցին Վեբբ Ֆոնտեն Գրուպի հիմնադիրը եւ գործադիր տնօրենը։