11:58 | 30.11.20 | Նորություններ | 3157

Աղբյուր. Facebook-ը հունվարին կգործարկի Libra կրիպտոարժույթը

Facebook-ը 2021թ. հունվարին կգործարկի սեփական կրիպտոարժույթը, գրում է CNET-ը:

Կանխատեսվում է, որ օգտատերերը կկարողանան վճարումներ կատարել կրիպտոարժույթով՝ Facebook Messenger-ում եւ WhatsApp-ում առկա Novi  դրամապանակի միջոցով:

2019թ. ամռանը Facebook-ը եւ գործընկերները հայտարարեցին Libra կրիպտոարժույթի գործարկման մասին:


Նախագծի զարգացմամբ զբաղվում էր կոնսորցիումը, որում ներկայացված էին ֆինանսական եւ տեխնոլոգիական ընկերություններ, այդ թվում՝ Mastercard, Spotify, eBay, Uber, Vodafone Andreessen Horowitz, Thrive Capital: Ներկայացված էին նաեւ 4 բլոկչեյն ընկերություններ՝ Anchorage, Bison Trails, Coinbase եւ Xapo Holdings:

2019-ի վերջին նախագիծը լքեցին PayPal, Visa, Mastercard, eBay եւ մի շարք այլ ընկերություններ: