Գործարկվել է ForVictory հարթակը, որի նպատակն է մեկ վայրում հավաքել վերջին օրերին տարածվող ողջ տեղեկատվությունը՝ անհրաժեշտ իրերով կիսվելու, արյուն հանձնելու, գումարով աջակցելու եւ հավաստի լուրեր տարածելու մասին:
Հարթակը ստեղծվել է մի շարք անհատների կողմից:
Itel.am-ի հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մարկոսյանը նշել է, որ հարթակի ստեղծման նպատակն է բոլոր խնդիրների լուծումները հավաքել մեկ վայրում՝ դրանք հասանելի դարձնելով հանրությանը:
Կայքում հասանելի են հետեւյալ տեղեկատվական բաժինները՝
#ishareaid - Կիսվել անհրաժեշտ պարագաներով
#ishareblood - Հանձնել արյուն
#isharefunds - Աջակցել գումարով
#isharetruth - Պայքարել մեդիա տիրույթում
Ռոբերտ Մարկոսյանի խոսքով, թիմն օպերատիվ կերպով աշխատում է տեղեկատվության հավաքման, ճշտման եւ հրապարակման ուղղությամբ: Առաջնային են համարում ստացված տեղեկատվության հավաստիությունը ստուգելը:
ForVictory հարթակը հասանելի է երեկվանից:
«Մինչեւ երեկո մի շարք փոփոխություններ կիրականացնենք, որոնք կայքից օգտվելն ավելի հեշտ կդարձնեն: Ունենք նաեւ Facebook-ի եւ Twitter-ի էջեր, շուտով ներկայություն կունենանք նաեւ Telegram-ում»,- նշել է Ռոբերտ Մարկոսյանը: