10:50 | 30.09.20 | Նորություններ | 1322

Ինչպե՞ս այս օրերին պաշտպանված լինել համացանցում

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն այս օրերին համացանցում զգուշություն դրսեւորելու կոչ է անում:

Գործակալությունը քաղաքացիներից ահազանգեր է ստացել հետեւյալ դեպքերի մասին.

-    Հայկական անուն ազգանուններով օգտատերերը հիմնականում տարբեր խմբերում (օնլայն վաճառք եւ այլն) ընկերանում են եւ սկսում հարցուփորձ անել սահմանին տիրող իրավիճակի մասին:

Գործակալությունում կոչ են արել անծանոթ որեւէ մեկին համացանցով նման տեղեկություն չփոխանցել, քննարկումներ չանել, հետեւել պաշտոնական տեղեկատվությանը:

-    Հնարավոր է հաղորդագրություն ստանաք, իբր Faceboook-ն արգելափակվելու կամ ապաակտիվանալու է եւ անհրաժեշտ է գաղտնաբառով եւ մուտքանունով մուտք գործել։ Դա ծուղակ է, Faceboook-ը նման հաղորդագրություններով չի հաղորդակցվում օգտատերերի հետ, գաղտնաբառը չհավաքեք։

Խորհուրդ է տրվում միացնել երկփուլային վավերացում ֆունկցիան:

-    Հնարավոր է հեռախոսազանգեր ստանաք անծանոթ համարներից, լսեք Արցախի կամ սահմանում տիրող իրավիճակի մասին խոսակցություններ:

Նման տեղեկությունների հավատալ պետք չէ։ Հետեւել ու տարածել պետք է միայն պաշտոնական տեղեկությունները։