13:20 | 10.09.20 | Նորություններ | 1864

Աղբյուր. TikTok-ի սեփականատերը եւ ԱՄՆ իշխանությունները բանակցությունների փուլում են

TikTok-ի սեփականատեր, չինական Bytedance ընկերությունը բանակցություններ է վարում ԱՄՆ իշխանությունների հետ, հույս ունենալով գտնել ուղիներ, որոնք թույլ կտան շարունակել գործունեությունն ԱՄՆ-ում՝ առանց TikTok-ի վաճառքի:

The Wall Street Journal-ի տեղեկություններով, այս քայլը պայմանավորված է նրանով, որ Չինաստանի իշխանությունները բարդացրել են TikTok-ի վաճառքը. օգոստոսի վերջին Չինաստանն արգելեց երկրից տեխնոլոգիաների արտահանումը՝ առանց տեղական իշխանություններից լիցենզիայի ստացման:



Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները մտահոգված են, որ TikTok-ի օգտատերերի տվյալներին կարող է հասանելիություն ստանալ Չինաստանի կառավարությանը:

Հիշեցնենք, որ Դոլանդ Թրամփը մեղադրում է TikTok-ին՝ Չինաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:  TikTok-ն, իր հերթին, նշում է, որ ամերիկացի օգտատերերի տվյալները պահպանում է ոչ թե Չինաստանում, այլ Սինգապուրում գտնվող սերվերներում:

Թրամփը օգոստոսին TikTok-ին 90 օր ժամանակ տվեց, որպեսզի վերջինս կամ վաճառեր հավելվածը ամերիկյան ընկերության, կամ հրաժարվեր ԱՄՆ-ում գործելու մտադրությունից: Եթե ընկերությունը չդադարեցնի գործունեությունը մինչեւ նոյեմբերի 12-ը, այն կարող է արգելափակվել:

TikTok-ն ԱՄՆ տարածքում ունի ավելի քան 100 մլն օգտատեր, 1500 աշխատակից: Ընկերությունը մտադիր է առաջիկայում շուրջ 10 հազ. նոր աշխատատեղ ավելացնել: