16:16 | 04.08.20 | Նորություններ | 2988
Օգոստոսի 6-ին ժամը 7-ին ֆեյսբուքյան միջոցառման շրջանակում տեղի կունենա ՄԱԶԾ ImpactAIM Աքսելերատորի AIM GovTech ծրագրի DEMO օրը, որի ընթացքում ծրագրի 4 շրջանավարտ ստարտափներ կներկայացնեն իրենց պրոդուկտները, ինչպես նաեւ ծրագրի ընթացքում իրենց անցած ուղին։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) AIM GovTech աքսելերացիոն ծրագիրը ստեղծված է աջակցելու այն ստարտափներին, որոնք բարձրացնում են պետական ծառայությունների թափանցիկությունը, արդյունավետությունը եւ հաշվետվողականությունը նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ սկսած առողջապահությունից մինչեւ կիբերանվտանգություն: Ծրագիրը հիմնված է նորարարարական տեխնոլոգիաների կիրառման վրա եւ խրախուսում է բլոքչեյնի եւ արհեստական բանականության օգտագործումը՝ խթանելու կայուն զարգացման նպատակների իրականացումը կառավարման եւ հանրային քաղաքականության շրջանակներում:
Ծրագրի ընթացքում յուրաքանչյուր մասնակից ստացել է իր կարիքներին համապատասխան վերապատրաստում եւ մենթորություն ասպարեզի առաջատար մասնագետների կողմից, աշխատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մասնագետների հետ եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ միասին մասնակցել միջազգային համաժողովների, ինչպիսիք են «QITCOM 2019 Ապահով խելացի քաղաքներ»-ը եւ «SWITCH»-ը` ներդրողներ եւ հաճախորդներ գրավելու համար:
AIM GovTech շրջանավարտ ստարտափներն են՝
PayVa
EasyDMARC
Expper Technologies
Derm.ai
Ընկերություններն աշխատում են վճարման, առողջապահության, էլեկտրոնային նամակների վավերացման լուծումների վրա։
Համաժողովների մասնակցության մասին մանրամասներ կարող եք գտնել այստեղ։