14:26 | 04.08.20 | Նորություններ | 14517
Վիվա-ՄՏՍ-ը հայտարարել, որ «Toll-Free» ծառայությանը բաժանորդագրվելով՝ փոքր, միջին ու խոշոր ընկերություններն իրենց հաճախորդներին հնարավորություն կընձեռեն ծանոթանալու իրենց ծառայությունների տեսականուն և ստանալու հետաքրքրող հարցերի պատասխաններն՝ անվճար զանգով:
«Toll-Free» ծառայության շրջանակում` համարին ստացված մուտքային զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը ստացողի կողմից:
Ծառայության շրջանակում 060 կոդով հեռախոսահամարներին կատարված ուղիղ զանգերի դեպքում զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը կատարողի կողմից:
Վիվա-ՄՏՍ-ից նշել են ծառայության առավելությունները՝
• Հաճախորդների արագ տեղեկացում
• Սպասարկման արդյունավետության բարձրացում
• Միասնական, ճանաչելի, գովազդված հեռախոսահամարների պահպանում՝ ընկերության աշխատակիցների համարների փոփոխության դեպքում
• Հարմարավետություն. գովազդում միասնական բազմալիքային հեռախոսահամարի օգտագործում
• Պարզություն. չի պահանջում որևէ սարքավորման տեղադրում
• Արդյունավետություն. բոլոր մուտքային հեռախոսազանգերի մշակում՝ անկախ դրանց քանակությունից
• Տնտեսում՝ չի ավելացնում Ձեր գրասենյակում առկա հեռախոսագծերի թիվը
Ծառայությունը հասանելի է միայն մուտքային զանգեր ստանալու համար:
Զանգերի համար տարիֆիկացումը կատարվում է ըստ զանգի վայրկյանների:
Ծառայության գին
Միացման վճար |
0 դրամ |
Ամսավճար |
5 000 դրամ |
Մուտքային զանգեր՝ Հայաստանի ֆիքսված ցանցերից |
5 դրամ/րոպե |
Մուտքային զանգեր Հայաստանի բջջային ցանցերից |
15 դրամ/րոպե |
Բաժանորդագրության ժամկետը |
12 ամիս |
Պայմանագրի վաղաժամկետ լուծարման վճար (տուգանք) |
60 000 դրամ |
Գները ներառում են ԱԱՀ: