09:23 | 01.08.20 | Նորություններ | 3187

Microsoft-ը կարող է գնել TikTok-ը

Microsoft ընկերությունը կարող է գնել TikTok հավելվածը, գրում է The New York Times-ը:

Թերթը հիշեցնում է, որ չինական ByteDance ընկերությանը պատկանող TikTok-ը հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիրախում եւ սեփականատիրոջ փոփոխությունը կարող է կենսական նշանակություն ունենալ հավելվածի համար, որի հիմնական շուկաներից մեկը Ամերիկան է:

Հուլիսի 31-ին Թրամփն ասել էր, որ TikTok-ի վերաբերյալ մի քանի տարբերակ է քննարկվում, ներառյալ դրա գործունեության արգելքն ԱՄՆ-ում:

The New York Times-ը գրում է, որ պարզ չէ, թե ինչ փուլում են գտնվում ByteDance-ի բանակցությունները Microsoft-ի եւ այլ հավանական գնորդների հետ: Microsoft-ը հրաժարվել է մեկնաբանություններից:

Ինչ վերաբերում է գործարքի հնարավոր գնին, ապա PitchBook-ը ByteDance գնահատել է մոտ $ 100 միլիարդ: