15:35 | 07.07.20 | Նորություններ | 2145
Հարվարդի համալսարանի մի խումբ գիտնականներ մշակել են մաթեմատիկական մոդել, որը սոցիալական ցանցերի եւ որոնման համակարգերի տվյալների հիման վրա կարող է կանխատեսել կորոնավիրուսի բռնկումները` դրանցից մոտ երկու շաբաթ առաջ:
Այս ժամանակը լիովին բավարար է, որպեսզի իշխանությունները կարողանան արագ միջոցներ ձեռնարկել՝ հիվանդությունը զսպելու համար, գրում է The New York Times- ը:
Ալգորիթմն իրական ժամանակում վերլուծում է Twitter-ի գրառումները, Google-ում որոնումները, սմարթֆոնների գեոլոկացիան, ինչպես նաեւ այլ աղբյուրներից ստացված տվյալները: Այս տեղեկատվության հիման վրա ստեղծվում է մոդել, որը կարող է օպերատիվ ահազանգել COVID-19 վարակի բռնկումների աճի մասին:
Նմանատիպ գործիք մշակել է Google-ը դեռ 2008 թվականին: Google Flu Trends-ը կանխատեսում է գրիպի համավարակի բռնկումները, որոնք հիմնված են այդ թեմայով աճող առցանց որոնումների վրա:
Նշվում է, որ նոր համակարգն արդեն կատարել է իր առաջին կանխատեսումը, ըստ որի Նեբրասկա եւ Նյու Հեմփշիր նահանգներում COVID-19 դեպքերի թիվն առաջիկա շաբաթներին կաճի, եթե կտրուկ միջոցներ չձեռնարկվեն: