16:32 | 02.07.20 | Նորություններ | 2413
Կանադական Lululemon ընկերությունը, որը մարզումների համար նախատեսված հագուստ է արտադրում, $500 մլն-ով գնել է Mirror խելացի հայելին ստեղծած ընկերությունը:
TechCrunch-ի փոխանցմամբ, Mirror-ը ստեղծվել է 2016թ. իսկ 2018թ. սկսել է վաճառել հայելու տեսք ունեցող սմարթ էկրան՝ ներկառուցված տեսախցիկով, աուդիոհամակարգով եւ միկրոֆոնով:
Պրեմիում սարքի արժեքը $1495 է: Այն հարմար է սպորտով զբաղվելու համար, իսկ հավելավճարի դեպքում կարելի է օգտվել խմբային տեսադասերից եւ իրական ժամանակում անհատական մարզումների փաթեթներից: