15:34 | 10.06.20 | Նորություններ | 2455
Seedstars միջազգային մրցույթը մեկնարկում է եռամսյա վիրտուալ ծրագիր, որը կօգնի ստարտափներին զարգացնել իրենց պրոդուկտը միջազգային շուկայում:
Itel.am-ին մրցույթի կազմակերպիչները տեղեկացրել են, որ ծրագրին կարող են մասնակցել նաեւ հայաստանյան ստարտափները:
Ծրագիրը հաջողությամբ ավարտած ստարտափները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ՝ իրենց ընկերությունը զարգացման հաջորդ փուլ տեղափոխելու եւ Ա շրջափուլի ներդրումներ ներգրավելու համար:
Վերջնաժամկետը հունիսի 14-ն է: Գրանցման հայտը հասանելի է այստեղ:
Դիմել կարող են ֆինանսական ծառայությունների, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, կառավարման, էներգիայի, անշարժ գույքի եւ առեւտրի ոլորտում գործունեություն ծավալող ստարտափները, որոնք ունեն հաստատված բիզնես մոդել:
12 շաբաթ տեւողությամբ ծրագիրը կներառի շաբաթական մենթորինգ հավաքներ եւ վեբինարներ՝ ոլորտի փորձագետների մասնակցությամբ: