12:46 | 10.06.20 | Նորություններ | 2439
Հունիսի 11-ին, 20:00-ին ՀԱՀ-ի Ձեռներեցության եւ Նորարարական Տեխնոլոգիաների Կենտրոնը (EPIC) կկազմակերպի իր ինկուբացիոն ծրագրի 2020թ. գարնան ստարտափ թիմերի առցանց դեմո օրը:
Միջոցառման մասնակիցները կծանոթանան նորաստեղծ 8 թիմերի նորարարական գաղափարների հետ: Միջոցառմանը միանալու համար հարկավոր է գրանցվել այստեղ:
Հեռարձակումից անմիջապես հետո մասնակիցները հնարավորություն կստանան անհատական հանդիպում ունենալ նախընտրած թիմի հետ:
EPIC-ը Հայաստանի առաջատար ինկուբացիոն ծրագրերից մեկն է, որը գործում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) շրջանակներում եւ աջակցում է երիտասարդ ձեռնարկատերերին հիմնել հաջողակ ստարտափներ:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը
10:30 | 19.08.24 | Հոդվածներ
Zenbook S 16. ASUS-ի նորույթն՝ արհեստական բանականության գործառույթներով