17:24 | 08.06.20 | Նորություններ | 2021

Պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ թվային հեռարձակման ցանցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ հունիսի 9-ին թվային հեռարձակման ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ:

««Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ 2020թ. հունիսի 9-ին՝ ժամը 01․00-07․00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ»,- նշել են նախարարությունում: