14:32 | 08.06.20 | Նորություններ | 2482

«Հեշտ որոշում չէր». Ալեքսիս Օհանյանը մեկնաբանել է Reddit-ի տնօրենների խորհուրդը լքելու քայլը

Հունիսի 5-ին Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարեց, որ հեռանում է Reddit-ի տնօրենների խորհրդից՝ կոչ անելով իր փոխարեն ընտրել սեւամորթ թեկնածուի:
 
Instagram-ում տեղադրված տեսանյութում նա պատմել է կայացրած որոշման դժվարության մասին կնոջ՝ Սերենա Ուիլյամսի հետ զրույցի ընթացքում:

 
 
 
View this post on Instagram

A post shared by Serena Williams (@serenawilliams) on


«Սա իսկապես հեշտ որոշում չէր: Ես մտածում էի, թե ինչ կարող եմ անել, բացի սոցիալական ցանցերում գրառում կատարելը կամ նվիրատվությունները: Մեզ այսօր, ավելի քան երբեւէ բազմազանություն է հարկավոր բիզնեսի ամենաբարձր օղակներում: Հենց հասկացա, թե ինչու է դա ինձ պետք, որոշում կայացնելը բավական հեշտ դարձավ»,- նշել է նա:


Ալեքսիսը նաեւ $1մլն նվիրատվություն է կատարել ռասիզմի դեմ պայքար մղող հիմնադրամներից մեկին: Նա նշել է, որ որոշումը կայացրել է իր երկամյա դստեր՝ Օլիմպիայի համար, հանուն ավելի լավ աշխարհի ստեղծման:


«Ես մտածեցի, թե որքան կարեւոր են այդ դոլարները մի համայնքի համար, որը բավական երկար ժամանակ տառապել է, ե որ ես իմ ազդեցությամբ կարող եմ ինչ-որ իմաստալից բան անել՝ սկսելով փոփոխություններ, որոնք կկառուցեն ավելի լավ աշխարհ Օլիմպիայի համար», -ասել է Օհանյանը: