14:23 | 02.06.20 | Նորություններ | 2534

Gartner. սմարթֆոնների գլոբալ շուկան անկում է ապրում

Կորոնավիրուսի համավարակը բացասական ազդեցություն է թողել նաեւ սմարթֆոնների համաշխարհային շուկայի վրա, ինչի արդյունքում զգալիորեն նվազել են վաճառքի ծավալները, առաջացել են խնդիրներ արտադրական շղթայի տարբեր օղակներում:

Gartner վերլուծական գործակալության հրապարակած զեկույցի համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում աշխարհում վաճառվել է 20,2%-ով ավելի քիչ սմարթֆոն, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Վաճառքների անկում են արձանագրել սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող չորս առաջատար ընկերությունները՝ Samsung-ը (22,7%), Huawei-ը (27,3%), Oppo-ն (19,1%), Apple-ը (8,2%):

Նշվում է, որ միակ ընկերությունը, որն անկում չի գրանցել եւ անգամ կարողացել է 1,4% աճ գրանցել՝ Xiaomi-ն է. պատճառը ընկերության առաջարկած սմարթֆոնների էժան մոդելներն են:

Gartner-ի վերլուծաբան Աննեթ Ցիմմերմանի խոսքով, եթե չլիներ կորոնավիրուսի համավարակը, ապա, օրինակ, iPhone 11-ի վաճառքները ռեկորդային աճ կգրանցեին: