14:39 | 01.06.20 | Նորություններ | 2148
Անհատական համակարգչային սարքերի համաշխարհային շուկան կորոնավիրուսի համաճարակի արդյունքում ստեղծված ճգնաժամից դուրս կգա միայն հաջորդ տարի, կարծում են International Data Corporation (IDC)-ի վերլուծաբանները:
Նշվում է, որ այս տարվա առաջին 4 ամիսներին, երբ ինքնամեկուսացման պայմաններում մարդիկ աշխատում եւ սովորում էին տանը, համակարգիչների եւ նոթբուքերի պահանջարկը բարձր էր: Այնուհանդերձ, այդ պահանջարկն անկում կապրի այս տարվա երկրորդ կեսին՝ ազդելով ողջ շուկայի վրա:
Զեկույցի համաձայն, անհատական համակարգչային սարքերի առեւտրային հատվածը կորոնավիրուսային համավարակի արդյունքում առաջացած տնտեսական հետեւանքների արդյունքում կտուժի այն ժամանակ, երբ կազմակերպությունները, հատկապես փոքր ընկերությունները, կնվազեցնեն ՏՏ ենթակառուցվածքների արդիականացման ծախսերը: