17:11 | 01.06.20 | Նորություններ | 2535

Զեկույց. Apple-ն այս տարի ամենաշատն է կրելի գաջեթներ վաճառել

Apple ընկերությունը, չնայած համավարակի պատճառով առաջացած իրավիճակին, վաճառքի ցուցանիշով շարունակում է առաջատար մնալ սմարթ ժամացույցների, ֆիթնես թեւնոցների, անլար ականջակալների եւ այլ կրելի գաջեթների շուկայում, նշված է International Data Corporation-ի (IDC) հրապարակած վերլուծությունում:

2020թ. առաջին կեսում ընկերությունը վաճառել է 21.2 մլն սարք: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, երկրորդ տեղում հայտնված Xiaomi-ն վաճառել է 10,1 մլն սարք, որին հաջորդում է Samsung-ը՝ 8,6 մլն սարքով: Huawei-ը 8,1 մլն սարքով 4-րդն է, որին հաջորդում է Fitbit-ը՝ 2,2 մլն սարք:

Զեկույցում նշվում է, որ թեեւ Apple-ի խելացի ժամացույցի վաճառքն անկում է ապրել վերջին ամիսներին, բայց ընկերությանը հաջողվել է բարձր արդյունքների հասնել այնպիսի անլար ականջակալների վաճառքի միջոցով, ինչպիսիք են Beats-ը եւ AirPods-ը:

Դրանց պահանջարկի աճը պայմանավորված էր մարդկանց ցանկությամբ՝ գնել որակյալ պրոդուկտ` աշխատանքի եւ ուսման հեռավար ձեւաչափին անցնելու ընթացքում:

Էլեկտրական սարքերի ողջ շուկան 2020թ. առաջին եռամսյակում աճել է 29,7%-ով: