15:31 | 01.06.20 | Նորություններ | 2170

Երեւանը ստարտափ էկոհամակարգերի գլոբալ վարկանիշում 209-րդն է

Երեւանը ստարտափ էկոհամակարգերի գլոբալ վարկանիշում (Cities global ranking of startup ecosystem) 1000 մասնակից քաղաքների շրջանում զբաղեցրել է 209-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ զիջելով իր դիրքը 50 կետով։

StartupBlink 2020 գլոբալ վարկանիշային զեկույցը կառուցված է վերջին հինգ տարվա ընթացքում մշակված ալգորիթմի հիման վրա, որի արդյունքում ներկայացվել է աշխարհի ամենաընդգրկուն ստարտափ էկոհամակարգերի դասակարգումը․ այն ներառում է 1000 քաղաք եւ 100 երկիր։

«Այս տարի Հայաստանը լավ թափ հավաքեց ՝ 6 կետով բարձրանալով մինչեւ 57-րդ տեղը:
Չնայած, որ ազգային մակարդակում որոշակի առաջընթաց է գրանցվել, այնուամենայնիվ մայրաքաղաք Երեւանը 50 կետով զիջել է իր դիրքը եւ այժմ գտնվում է 209-րդ տեղում՝ դուրս մնալով լավագույն 200-ների ցանկից:

Երեւանը դասակարգման աղյուսակում միակ հայկական քաղաքն է: Լավագույն տարբերակն այն կլինի, որ Հայաստանն իր երկրորդ քաղաքը ներկայացնի թոփ 1000 վարկանիշում»,- ասված է զեկույցում:

Նշենք, որ Թբիլիսին վարկանիշում զբաղեցրել է 396-րդ տեղը (-85), Բաթումին՝ 817-րդ տեղը (առաջին անգամ է ներկայացված վարկանիշում), Բաքուն՝ 325-րդ տեղը (-21): Մոսկվան զբաղեցրել է 9-րդ տեղը (+1)։

Վարկանիշը գլխավորում է Սան Ֆրանցիսկոն, երկրորդ տեղում Նյու Յորքն է, երրորդում՝ Լոնդոնը։