11:20 | 26.05.20 | Նորություններ | 16192
Beeline-ը եւ Հայփոստ ՓԲԸ-ն հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում Հայփոստի բոլոր փոստային բաժանմունքերում կվաճառվեն Beeline-ի կանխավճարային SIM քարտերը եւ կընդունվեն ինտերնետի եւ հեռուստատեսության միացման հայտերը։
«Beeline-ը միշտ հպարտացել է իր վաճառքի եւ սպասարկման գրասենյակների զարգացած ցանցով, որին այժմ կմիանան Հայփոստի հարյուրավոր բաժանմունքեր, ապահովելով մեր կապի ծառայություների հասանելիությանն էական աճ։ Beeline-ը մշտապես հոգ է տանում բաժանորդների հարմարության համար եւ ես վստահ եմ, որ սա միայն հանդիսանում է մեր համագործակցության սկիզբը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Հայփոստի առաջընթացն, այսուհետ, լինելու է մեր հաճախորդներին ավելի ընդլայնված եւ որակյալ ծառայություններ մատուցելու համատեքստում։ Փոստային կապի ազգային օպերատորն այսօր ունի երկրով մեկ սփռված 900 բաժանմունք. սա ահռելի ներուժ է, որը մենք օգտագործելու ենք մեր գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերում։ Beeline-ի հետ կնքված պայմանագիրը մեր առաջին քայլն է Հայաստանում առաջին վիրտուալ բջջային օպերատորի կազմավորման գործընթացում։ Մենք հաստատակամ գնալու ենք բիզնես գործընկերների հետ համատեղ ծրագրերի ընդլայնման եւ մեր շահառուներին նոր ու որակյալ ծառայություններ առաջարկելու ճանապարհով։ Հասնելու ենք նրան, որ ազգային օպերատորը դառնա հուսալի գործընկերության եւ որակի հոմանիշ»,- ասել է Հայփոստ ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը։
Հայփոստի բաժանմունքերում հաճախորդներին կտրամադրվի «Սմարթ 350+» սակագնային փաթեթ, որի արժեքն է 400 դրամ: ՍՓ-ի բաժանորդային վճարը կազմում է 350 դրամ, որի դիմաց 7 օրվա ընթացքում բաժանորդին տրամադրվում է՝ 1000 րոպե դեպի Beeline բջջային ցանց, 10 րոպե դեպի ՀՀ եւ ԼՂՀ այլ ցանցեր, 10 SMS եւ 1000 ՄԲ ինտերնետ։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։