16:11 | 25.05.20 | Նորություններ | 2635

Արհեստական բանականությունը վերստեղծել է Pac-Man հայտնի խաղը

Nvidia ընկերության ինժեներների կողմից մշակված արհեստական բանականության համակարգը կարողացել է վերստեղծել Pac-Man հռչակավոր խաղի ամբողջական տարբերակը՝ յուրահատուկ նվեր մատուցելով խաղի ստեղծման 40-ամյակի առթիվ:

Nvidia-ում նշել են, որ GameGAN նեյրոցանցը ճապոնական խաղը վերստեղծել է զրոյից՝ ուղղակի հետեւելով պրոցեսին:

«GameGAN-ը սովորել է խաղ ստեղծել՝ ուղղակի հետեւելով գործընթացին: Սա նման է նրան, որ ծրագրավորողը YouTube-ով դիտի Pac-Man-ի խաղային սեսիաները, սովորի խաղի կանոնները եւ վերստեղծի դրանք»,- նշել է Nvidia-ի մոդելավորման տեխնոլոգիաների գծով փոխնախագահ, մեր հայրենակից Ռեւ Լեբարեդեանը:

GameGAN-ը ունի կարեւոր կիրառական նշանակություն. այն կարող է օգտագործվել վիդեոխաղերի մշակման գործընթացն արագացնելու համար, ինչպես նաեւ ռոբոտատեխնիկայում: