17:36 | 22.05.20 | Նորություններ | 3133

Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

ՀՀ կառավարության 560-Ն որոշման շրջանակներում Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝

- թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման,
- մակետային նախատիպի մշակման,
- մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման,
- համակարգի նախագծի շտկման,
- 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման,
- կոնստրուկտորական փաստաթղթերի ձեւավորման աշխատանքների վերաբերյալ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 90 մլն ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերն ու պարտադիր վճարները: Դրամաշնորհի տրամադրումն իրականացվելու է փուլային եղանակով:
Ծրագրի իրականացման ժամկետը՝ մինչեւ 6 ամիս է:

Մրցույթն անց է կացվելու երկու փուլով`
- Փաստաթղթերի փորձաքննություն,
- Ներկայացում՝ մինչեւ 10 րոպե։

Հայտերն ընդունվելու են առցանց տարբերակով մինչեւ մայիսի 31-ը ներառյալ:

Դիմելու ընթացակարգի եւ մասնակցության պայմանների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է այստեղ: