16:30 | 21.05.20 | Նորություններ | 2775

Դիմակներն ու iPhone-ն արդեն համատեղելի են. Apple-ը նոր թարմացում է ներկայացրել

Apple-ը ներկայացրել է iOS 13.5 թարմացումը, որը կօգնի դիմակ կրող օգտատերերին արգելափակումից հանել iPhone-ը՝ Face ID համակարգի միջոցով:

iPhone-ում առկա Face ID համակարգը կառաջարկի մուտքագրել pin code, որը թույլ կտա հեռախոսին ճանաչել դիմակ կրող մարդու ինքնությունը:

Թարմացումը նաեւ ներկայացնում է Covid-19-ով հիվանդներին տեղորոշելու գործառույթ: Եթե օգտատերը, ում iPhone-ը միացված է համակարգին, հիվանդանա, ապա կարող է նշում կատարել համակարգում, եւ այն օգտատերերը, որոնք նրա հետ շփում են ունեցել, կստանան ծանուցումներ:

Հիշեցնենք, որ Apple-ն ու Google-ը մեկ ամիս առաջ հայտարարեցին, որ միավորում են ուժերը՝ COVID-19-ի դեմ պայքարում:

Նշվում էր, որ ընկերությունները կօգնեն ստեղծել առողջապահական հավելվածներ՝ հիվանդների հետ շփումներ ունեցած մարդկանց հետեւելու համար, միաժամանակ պահպանելով օգտագործողի գաղտնիությունը (առանց անձի ինքնության կամ գտնվելու վայրի բացահայտման):