13:36 | 18.05.20 | Նորություններ | 13502

Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել է բիզնես գրասենյակ՝ նոր հնարավորություններով

Beeline-ը գործարկել է նոր բիզնես գրասենյակ՝ կորպորատիվ հաճախորդների համար:

Գործիքը թույլ է տալիս կորպորատիվ հաճախորդների փաթեթի պատասխանատուին առավել արդյունավետ կառավարել փաթեթում ընդգրկված համարների հաշվեկշիռը, սակագնային փաթեթը (ՍՓ), ծառայությունները, ներառումները, վերծանումը, ինչպես նաեւ ակտիվացնել եւ ապաակտիվացնել հեռախոսահամարներ:

Նոր բիզնես գրասենյակը հագեցած է հատուկ համակարգով, որը հնարավորություն է տալիս թվային հարթակից ուղղել բոլոր հարցումներն անմիջապես կորպորատիվ հաճախորդների աջակցման մասնագետին: Օրինակ, եթե կորպորատիվ հաճախորդը ցանկանում է փոփոխել իր հեռախոսահամարներից մեկի ՍՓ-ն կամ ակտիվացնել որեւէ ծառայություն, նա այս գործիքի միջոցով անմիջապես Բիզնես գրասենյակից հայտ է ներկայացնում աջակցման մասնագետին եւ հետեւում իր դիմում-հայտի ընթացքին:

«Կորպորատիվ հաճախորդների համար մենք մշակել ենք արդյունավետ էլեկտրոնային հարթակ` ոչ միայն հաճախորդի փաթեթում համարների հետ աշխատելու համար, այլ նաեւ առաջարկում ենք հարմարավետ գործիք՝ առցանց աշխատելու մեր ընկերության աջակցման մասնագետների հետ: Հիմնվելով մեր գործընկերների արձագանքների վրա՝ մենք կշարունակենք կատարելագործել գրասենյակը՝ փորձելով հնարավորինս համապատասխանել ժամանակակից բիզնեսի պահանջներին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կորպորատիվ հաճախորդի ներկայացուցիչը նույնպես կարող է գրասենյակներ ստեղծել իր լիազորության տակ գնտվող պայմանագրերի սահմանում՝ մեկ այլ անձի եւս կառավարման հնարավորություն տալով: Պայմանագրերի եւ հեռախոսահամարների մասին ստացված տեղեկատվությունը հնարավոր է ներբեռնել .xlsx ֆորմատով՝ տեղեկատվության հետ օֆլայն տարբերակով աշխատելու համար:

Լրացուցիչ տեղեկություններ կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am/B2B կայքում, աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 համարին, կամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Business էջին։