11:17 | 18.05.20 | Նորություններ | 1482

Նիկոլ Փաշինյանը տեխնոլոգիական ոլորտի վիճակագրություն է ներկայացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Երեւանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին առնչվող վիճակագրություն:

Նա տեղեկացրել է, որ 2019թ. բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների շրջանառությունը, 2018թ. համեմատ, աճել է 30 տոկոսով:

Այսպիսով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ընդհանուր շրջանառությունը 2020թ. առաջին եռամսյակում, 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է շուրջ 26 տոկոսով։

2020 թվականի մայիսի սկզբի դրությամբ՝ ՏՏ ոլորտի 31 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն: Ընդհանուր հարկային արտոնություն ստացած ընկերությունների թիվը 2019-2020թթ. կազմել է 261՝ ստեղծելով 1000-ից ավելի նոր աշխատատեղեր: Նորաստեղծ ընկերությունների շուրջ 20 տոկոսը հիմնադրվել է հայրենադարձների կողմից:

Վարչապետը հավելել է, որ հակաճգնաժամային 17-րդ միջոցառմամբ 10-30 մլն դրամի դրամաշնորհներ կամ համաֆինանսավորում կստանան բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարողներ։