17:02 | 04.05.20 | Նորություններ | 1948
LinkedIn-ը հայտարարել է արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող նոր գործառույթի ներդրման մասին, որն աշխատանք փնտրողներին հնարավորություն կտա հղկել խոսքը եւ պատրաստվել առաջիկա հարցազրույցին:
VentureBeat-ի փոխանցմամբ, գործառույթից օգտվելու համար օգտատերը պետք է հարցազրույցի ժամանակ ամենահաճախ տրվող հարցերին պատասխանի վիդեո հոլովակի ձեւաչափով եւ ներբեռնի հարթակ: Ծրագիրը կմշակի պատասխանները եւ կմատնանշի խոսքում հաճախ կրկնվող բառերը, վատ ընկալվող արտահայտությունները, ձայնի բարձրության նպատակահարմարությունը եւ այլ խնդիրներ, որոնք կարող են ճակատագրական լինել իրական հարցազրույցի ժամանակ:
Համակարգը նաեւ խորհուրդներ կտա, թե ինչպես բարելավել խոսքը: Գործառույթը թեստավորման փուլում է եւ հասանելի կդառնա առաջիկայում: