11:14 | 17.04.20 | Նորություններ | 2003

Facebook-ի բոտերը կստուգեն օգտատերերի հնարավոր արձագանքը

Facebook-ը մշակել է նոր մեթոդներ, որոնց օգնությամբ բոտերի միջոցով կստուգի օգտատերերի կողմից հարթակի այս կամ այն թարմացման մասին ընկալումը:

MIT Technology Review-ի հաղորդմամբ, ինչպես ծրագրային պրոդուկտ մշակող ցանկացած ընկերություն, այնպես էլ այս տեխնոլոգիական հսկան ունի սեփական թարմացումները թեստավորելու անհրաժեշտություն: Բայց սխալներ գտնելու ստանդարտ մեթոդները կարծես թե բավարար չեն երկուսուկես միլիարդ օգտատեր ունեցող Facebook-ի համար, քանի որ հիմնականում վերաբերվում են հարթակում մեկ օգտատիրոջ փորձառությանը:

Պարբերականը նշում է, որ Facebook-ում ծագող խնդիրների 25%-ն ի հայտ է գալիս, երբ օգտվողները սկսում են հաղորդակցվել միմյանց հետ: Այսպիսով, շատ դժվար է դառնում պատկերացնել, թե ինչպես նոր գործառույթի կամ թարմացման ներկայացումը կընկալվի միլիարդավոր օգտատերերի կողմից:

Այս խնդիրը լուծելու համար Facebook-ը ներկայացնում է հետեւյալ սցենարները՝

SimCity -Facebook-ը մշակել է հարթակի պարզեցված տարբերակը՝ օգտատերերի արձագանքը թեստավորելու համար: Այն թույլ է տալիս ծրագրավորողներին որոշակիացնել եւ ուղղել թարմացումների անցանկալի հետեւանքները՝ նախքան դրանց հրապարակային դարձնելը: Համակարգը նաեւ հնարավորություն է տալիս ավտոմատ եղանակով առաջարկել փոփոխություններ, որոնք կբարելավեն օգտատերերի փորձառությունը:

Բոտային կրկնօրինակներ - Facebook-ի այս հնարավորությունը թույլ է տալիս ստեղծել հազարավոր բոտեր՝ օգտագործելով մեքենայական ուսուցման եւ մարդու կողմից ծրագրավորված լուծումներ: Այդ բոտերը ստեղծում են հաքերային հարձակման սցենարներ, թույլ տալով համակարգը պատրաստել հնարավոր իրական հարձակումներին:

Ավտոմատ մեթոդով մշակում - Մինչ սցենարները խաղարկվում են, համակարգը ավտոմատ եղանակով համապատասխանեցնում է մի շարք պարամետրեր, ինչպիսիք են, օրինակ, բոտերի գաղտնիության կարգավորումները: Յուրանքաչյուր փոփոխության հետ համակարգը գնահատում է թե պարամետրերի որ համակցումն է առավել ցանկալի՝ վերջնական օգտատիրոջ համար:

Թաքնված հնարավորություններ - առավել իրատեսական պատրանք ստանալու համար համակարգն իրականացնում է փոփոխություններ իրական հարթակի եւ ոչ թե թեստային համակարգի վրա, ինչպես անում են մնացած այլ, ավելի փոքր ծրագրային լուծումները: Այստեղ էլ բոտերն ունեն իրենց դերը: Մինչ իրական օգտվողը տեսնում է համակարգի առաջնային ինտերֆեյսը, բոտերն ունեն հնարավորություն աշխատել կոդի հետ: Դա բոտերին տալիս է հնարավորություն՝ համագոյակցել իրական օգատերերի հետ, ստեղծելով պատրանքի տարբեր եւ առավել ճշգրիտ սցենարներ:

Կատարյալ ապագա - Ներկայում ընկերությունն այս գործառույթով թեստավորում եւ բարելավում է այն գործառույթները, որոնք չարագործների համար դժվար են դարձնում հարթակում օգտագործման ընդհանուր կանոնները խախտելը: