12:19 | 09.04.20 | Նորություններ | 1774

Huawei-ը կրեդիտ քարտ կներկայացնի

 

Huawei-ը հայտարարել է սեփական կրեդիտ քարտը ներկայացնելու մասին, որը հասանելի կլինի ինչպես ֆիզիկական, այնպես էլ վիրտուալ ձեւաչափով:

Այս մասին, Engadget-ի փոխանցմամբ, հայտարարել է Huawei-ի սպառողական բիզնեսի ղեկավար Ռիչարդ Յուն:

Նա տեղեկացրել է, որ : Huawei Card-ում բոլոր տվյալները կպահպանվեն սարքի պաշտպանված հատվածում: Գործարքների իրականացմամբ կզբաղվի չինական խոշորագույն UnionPay վճարային համակարգը:

Նշվում է, որ առաջին մեկ տարվա համար հաճախորդները սպասարկման համար չեն վճարի: Նրանք, որոնք որոշակի գումար կծախսեն Huawei Pay վճարային համակարգի միջոցով, երկրորդ տարվա ընթացքում եւս սպասարկման համար չեն վճարի: Huawei Card-ի գործարկման ժամկետները դեռ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ անցած տարի Apple-ն ԱՄՆ-ում գործարկեց սեփական կրեդիտ քարտը: Օգտատերերը հաշված րոպեների ընթացքում կարող են ստանալ վիրտուալ քարտ՝ Wallet հավելվածի միջոցով: Ցանկության դեպքում կարելի է պատվիրել նաեւ քարտի ֆիզիկական տարբերակը: