14:19 | 27.03.20 | Նորություններ | 79899

Celia. նոր ձայնային օգնական Huawei-ից

Huawei ընկերությունը ներկայացրել է Celia անունով սեփական ձայնային օգնականին:

Celia-ն կարողանում է անել այն ամենը, ինչ Google-ի եւ Apple-ի իր մրցակիցները, այդ թվում՝ զանգել եւ հաղորդագրություններ ուղարկել, երաժշտություն միացնել, եղանակի տեսություն ներկայացնել եւ այլն:

Celia-ն պաշտոնապես կներկայացվի ապրիլի 7-ին: Ձայնային օգնականի հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ է օգտագործել Hey Celia ձայնային հրահանգը:

Ընկերությունում նշել են, որ օգնականը հասկանում է անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն: Սկզբնական շրջանում այն հասանելի կլինի Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Չիլիում, Մեքսիկայում եւ Կոլումբիայում: