11:14 | 25.03.20 | Նորություններ | 1570
«Կասպերսկի» ընկերությունն աշխարհի բժշկական հաստատություններին կես տարով անվճար կտրամադրի կիբեռսպառնալիքներից պաշտպանության լուծումներ։
Խոսքը վերջնական սարքերի եւ ամպային ենթակառուցվածքների համար կորպորատիվ լուծումների մասին է՝ Kaspersky Endpoint Security Cloud Plus, Kaspersky Security Microsoft Office 365-ի համար, Kaspersky Endpoint Security բիզնեսի համար՝ ընդլայնված եւ Kaspersky Security վիրտուալ եւ ամպային միջավայրերի համար, որոնց վերաբերյալ առաջարկը կարող է ակտիվացվել 2020-ի մարտի 23-ից մինչեւ հուլիսի 23-ը ժամանակահատվածում։
Հայաստանի բժշկական հաստատություններն այսօր մոբիլիզացնում են բոլոր ուժերը եւ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը լրջագույնս աճել է։ Նման ժամանակներում բժշկական սարքավորումների աշխատանքի կայունության եւ տեղեկատվության անխափան հասանելիության, ինչպես նաեւ պացիենտների անհատական տվյալների պաշտպանության ապահովումը հատկապես կրիտիկական են դառնում։
«Այսօր բժշկական հաստատություններն աշխարհի երկրների մեծ մասում աշխատում են իրենց հնարավորությունների առավելագույն չափով։ Բոլոր ուժերն ու ռեսուրսներն ուղղվում են կյանքեր փրկելուն եւ վարակի դեմ պայքարին։ Մենք մեր ներդրումն ենք կատարում բժշկական հանրությանն աջակցության գործում եւ բուժհաստատություններին առաջարկում մեր կորպորատիվ պրոդուկտների անվճար լիցենզիաները»,- նշել է «Կասպերսկի» ընկերության վաճառքների տարածաշրջանային ցանցի տնօրեն Եվգենիա Նաումովան։
«Կասպերսկի» ընկերությունը բժշկական հաստատություններին խորհուրդ է տալիս ձեռնարկել հետեւյալ միջոցները.
բժշկական եւ կառավարող անձնակազմին սովորեցնել միացված սարքերի հետ անվտանգ աշխատանքի հմտություններ, մասնավորապես, ցանցում վարքի կանոնները, գաղտնաբառերի եւ օգտահաշիվների, էլեկտրոնային փոստի, USB-սարքերի գրագետ կիրառումը, աշխատակիցներին բացատրել հնարավոր ռիսկերը եւ դրանցից խուսափելու միջոցները;
եթե կազմակերպությունն արդեն կիրառում է պաշտպանական լուծում, պետքէ համոզվել, որ այն տեղադրված է բոլոր սարքերում եւ թարմացված; միացնել միջցանցային էկրանը՝ ցանցից բխող սպառնալիքներից պաշտպանությունն ապահովելու համար;եւ համոզվել, որ լուծումը պաշտպանում է գաղտնագրող ծրագրերից, քանի որ սպառնալիքների այդ տեսակն ամենատարածվածներից մեկն է բժշկական կազմակերպությունների դեմ կիրառվողների թվում;
համոզվել, որ բոլոր սպեցիֆիկ բժշկական սարքերը կարգավորված են պատշաճ կերպով։ Եթե մոտ ապագայում պլանավորված է լրացուցիչ սարքավորումների գնում, հարկ է մշակել գործողությունների պլան, որը թույլ կտա արագ տեղադրել եւ կարգավորել բոլոր նոր սարքերը;
որոշ հիվանդանոցներ շտապ կարգով վարձում են նոր աշխատակիցների, դա նշանակում է, որ ավելանում է ցանցին միացված վերջնական, այդ թվում ՝ անհատական սարքերի քանակը։ Դա հղի է հավելյալ ռիսկերով, այդ պատճառով կարեւոր է անհապաղ ապահովել կորպորատիվ ցանցին միացվող բոլոր նոր սարքերի պաշտպանությունը։ Ավելի լավ է վաղօրոք մշակել անվտանգության քաղաքականությունները եւ ստանալ անհրաժեշտ արտոնագրերը, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք տեղադրվեն սարքերում։
Բժշկական հաստատությունները կարող են ստանալ «Կասպերսկի» ընկերության լուծումների անվճար արտոնագրերը՝ դիմելով ընկերության գործընկերներին կամ լրացնելով հայտ այստեղ: