10:38 | 25.03.20 | Նորություններ | 1608
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանին, «Սեւան Ստարտափ Սամմիթ» ծրագրի տնօրեն Վահագն Ռափյանին եւ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանին:
Նշելով, որ նորարարություններն ու հաջողակ ստարտափերն են ապագայի ճիշտ ճանապարհը՝ նախագահը քաջալերել է երիտասարդներին շարունակել իրենց ծրագրերի ու գաղափարների իրականացումը:
Հյուրերը նախագահ Սարգսյանին ներկայացրել են «Սեւան Ստարտափ Սամմիթ-2020»-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքն, ինչպես նաեւ ցանկություն են հայտնել, որ նախագահն իր նախաձեռնած հեռավար դասախոսությունններից մեկը նվիրի ստարտափի թեմային՝ առցանց մասնակից դարձնելով նաեւ երիտասարդների «Ստարտափ Արմենիա» հիմնադրամից եւ «Սեւան Ստարտափ Սամմիթ» ծրագրից: