09:40 | 16.03.20 | Նորություններ | 6407

Կորոնավիրուսով պայմանավորված Beeline-ը հորդորում է օգտվել իր կողմից տրամադրվող առցանց հնարավորություններից

Հայաստանում Beeline-ի բոլոր այն աշխատակիցները, ում ներկայությունը պարտադիր չէ գրասենյակում՝ ընկերության լիարժեք գործունեությունն ապահովելու համար, առաջիկայում կաշխատեն տանից, օգտվելով առցանց հնարավորություններից:

Դեռեւս 2017թ. սեպտեմբերից ընկերությունում ներդրվել է Հեռավար աշխատանքային հնարավորությունը (BeFree) եւ Beeline-ի այն աշխատակիցներն, ում աշխատանքը չի պահանջում ֆիզիկական ներկայություն աշխատատեղում, հնարավորություն ունեն աշխատել տանից։

Այն գլխամասային բաժիններում եւ սպասարկման գրասենյակներում, որոնք բաց են հաճախորդների համար, տեղադրված են ձեռքերի ախտահանող միջոցներ՝ հաճախորդների եւ աշխատակիցների համար, տարածքները պարբերաբար օդափոխվում եւ ախտահանվում են հատուկ մաքրող միջոցներով։ Բոլոր աշխատակիցներին տրամադրվել են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ:

«Beeline-ը որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն գործադրում է բոլոր ջանքերը եւ ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ՝ ստեղծելու անվտանգ միջավայր մեր հաճախորդների եւ աշխատակիցների համար: Եղե՛ք առողջ», - նշում է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հաճախորդների համար նույնպես ստեղծված են բոլոր հնարավորություններն՝ անհրաժեշտ կարգավորումներն ու սպասարկումն առցանց ստանալու համար:
 
Beeline բջջային եւ ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել այստեղ կամ BeeMoney հավելվածով:

Հաշիվը եւ ծառայությունները ցանկացած պահին եւ ցանկացած վայրից կառավարել My Beeline Armenia հավելվածով: Հեռախոսներ եւ SIM քարտեր առցանց պատվիրել կարելի է E-shop-ի միջոցով:
 
Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային եւ 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաեւ բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի օնլայն հարթակին: