14:19 | 13.03.20 | Նորություններ | 7467
Հաշվի առնելով այն փաստը, որ COVID 19 համաճարակի դեմ պաշտպանական միջոցառումների շրջանակներում բոլոր դպրոցականները, ուսանողները եւ այլ քաղաքացիներ մնում են տանը, «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է նոր առաջարկ՝ իր բաժանորդների տնային ժամանցի համար:
Մարտի 13-ից սկսած «Ռոստելեկոմ»-ի ՍՄԱՐԹ հեռուստատեսության բոլոր բաժանորդները հնարավորություն կունենան դիտելու մանկական (CH 500-517) եւ ժամանցային (CH 100-124) ժանրերի բոլոր հեռուստաալիքներն անվճար։
Առաջարկը գործում է մինչեւ մարտի 31-ը ներառյալ:
Հիշեցնենք, որ այսօր կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար ՀՀ վարչապետի կողմից հրավիրված խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել հանրակրթական բոլոր հաստատություններում՝ դպրոցներում, նախակրթարաններում, բուհերում դասերը առնվազն մինչեւ մարտի 23-ը ընդհատելու մասին:
Ընկերությունը եւս միանում է բոլոր զգուշացումներին եւ հորդորում՝ պահպանել հիգիենայի բոլոր կանոնները։