11:00 | 13.03.20 | Նորություններ | 7758

Beeline-ի բաժանորդները կարող են կորոնավիրուսի վերաբերյալ անվճար խորհրդատվություն ստանալ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման հետ կապված Հայաստանում Beeline-ն իր բաժանորդներին հնարավորություն է տրամադրում անվճար զանգահարել ՀՀ Առողջապահության նախարարության 8003 կամ 010550601 հեռախոսահամարներով:

Ընկերությունում նշել են, որ այս ժամանակահատվածում թեժ գծին հնարավոր կլինի անվճար զանգահարել Beeline-ի թե՛ ֆիքսված, թե՛ բջջային ցանցից: