14:46 | 10.03.20 | Նորություններ | 2236
Ամերիկյան Uber ընկերությունը փոխհատուցում կվճարի իր հետ համագործակցող այն վարորդներին եւ առաքիչներին, որոնք վարակվել են կորոնավիրուսով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ընկերության ավագ փոխնախագահ Էնդրյու Մակդոնալդի խոսքերը:
«Մենք աջակցում ենք վարորդներին եւ առաքիչներին, որոնց մոտ կամ ախտորոշվել է COVID-19 կամ էլ կարանտինում են: Վարորդներն ու առաքիչները, որոնք կհայտնվեն այդ իրավիճակներում, փոխհատուցում կստանան՝ մինչեւ 14 օր ժամկետով: Այս գործընթացն արդեն սկսվել է մի շարք շուկաներում եւ շուտով կիրառելի կլինի ամբողջ աշխարհում»,- նշել է ընկերության պաշտոնյան:
Uber-ում չեն մանրամասնել, թե որքան գումար կստանան վարորդները՝ 14 օր չաշխատելու պարագայում:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի տարածման ռիսկերի պատճառով աշխարհում շարունակում են չեղարկվել խոշոր տեխնոլոգիական միջոցառումները: Արդեն չեղարկված միջոցառումների շարքում են՝ Google I/O-ն, Mobile World Congress-ը եւ Game Developers Conference-ը (GDC 2020):