Twitter-ը սկսել է թեստավորել 24 ժամ հասանելիություն ունեցող գրառումների գործառույթ:
TechCrunch-ի փոխանցմամբ, Stories-ի նմանօրինակը, որը կկոչվի Fleets, այս պահին թեստավորման փուլում է Բրազիլիայում:
Twitter-ի Բրազիլիայի մասնաճյուղում նշել են, որ սոցցանցը բարձրաձայն մտածելու նոր մեթոդ է փորձարկում, որի համար պետք չեն հավանումներ, ռեթվիթներ եւ մեկնաբանություններ:
Fleets-ը թույլ կտա ոչ միայն տեքստեր, այլեւ այլ մեդիաֆորմատներ օգտագործել: Դրանց արձագանքել հնարավոր կլինի միայն էմոջիների միջոցով:
Նշենք, որ Stories ֆորմատը, որն առաջին անգամ կիրառել է Snapchat-ը, այսօր հասանելի է գրեթե բոլոր խոշոր սոցցանցերում: