16:09 | 04.03.20 | Նորություններ | 2489
AliExpress-ը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ փաթեթների ստացումը կարող է նախատեսվածից ավելի երկար տեւել:
Ընկերությունը հերթական անգամ պնդել է, որ Չինաստանից ուղարկվող փաթեթներն անվտանգ են: Այն, որ Չինաստանից արված պատվերներն անվտանգ են, բազմիցս հավաստիացրել է նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
AliExpress-ը նաեւ անիմացիոն տեսանյութ է հրապարակել, որտեղ պահեստների աշխատակիցներն աշխատում են դիմակներով, իսկ փաթեթները ախտահանվում են: