12:47 | 04.03.20 | Նորություններ | 2583

Google-ի խոշորագույն կոնֆերանսը եւս չեղարկվեց՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման ռիսկերի պատճառով

Հերթական խոշոր տեխնոլոգիական միջոցառումը՝ Google I/O-ն, որը նախատեսված էր անցկացնել Կալիֆոռնիայում՝ մայիսի 12-14-ը, չեղարկվել է՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման ռիսկերի պատճառով:

Ակնկալվում էր, որ հենց այդ միջոցառման ժամանակ Google-ը կներկայացնի Android 11 օպերացիոն համակարգը:

Google I/O-ի ընթացքում յուրաքանչյուր տարի Google-ը ներկայացնում է իր ամենաթարմ նորույթները: Սա արդեն երրորդ խոշոր տեխնոլոգիական միջոցառումն է, որը վերջին շրջանում չեղարկվում է՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման ռիսկերի պատճառով: Փետրվարի կեսերին հայտնի դարձավ Mobile World Congress (MWC)-ի չեղարկման մասին, որը պետք է կայանար Բարսելոնայում՝ փետրվարի 24-27-ը:

Օրեր առաջ էլ խաղերի մշակմանը նվիրված Game Developers Conference-ը (GDC 2020), որը պետք է կայանար մարտի 16-20-ը՝ Սան Ֆրանցիսկոյում, հետաձգվեց անորոշ ժամանակով: