11:36 | 26.02.20 | Նորություններ | 2312

Telcell Wallet-ով դրամական փոխանցումներ՝ 0% տոկոսադրույքով

Telcell Wallet-ն իր օգտատերերին հնարավորություն է տալիս միմյանց գումար փոխանցել ժամանակի իրական ռեժիմում՝ 0% տոկոսադրույքով:

Ընկերությունում նշել են, որ համապատասխան հեռախոսահամարը կարելի է ընտրել նաեւ անմիջապես հեռախոսում գրանցված ցանկից:
 
«Այս ծառայությունը հասանելի է Հայաստանի ցանկացած կետում եւ ցանկացած ժամի: Ստացած գումարի կանխիկացումը եւս հեշտ է. ընդամենը պետք է փոխանցել Telcell Wallet-ին կցված բանկային քարտին կամ բանկային ցանկացած հաշվեհամարի:

Նման համակարգի գործարկմամբ՝ Հայաստանում միմյանց գումար փոխանցելու գործընթացը շատ արագ ու հարմարավետ է դարձել: Շուտով ընկերությունը թողարկելու է նոր ծառայություններ՝ ի ապահովում մեր օգտատերերի ժամանակի խնայողության ու հարմարավետության»,- ասված է հաղորդագրությունում: