11:59 | 11.02.20 | Նորություններ | 2983

Մասնագետներն ահազանգում են Android սարքերում Bluetooth-ի վտանգների մասին

Android սարքեր օգտագործողները, որոնք միացած են թողնում սարքի Bluetooth-ը, կարող են դառնալ կիբեռհանցագործության զոհ, նախազգուշացրել են գերմանական ERNW ընկերության մասնագետները:

Միացած Bluetooth-ն օգտագործելով՝ հաքերները կարող են հեռակա կարգով միանալ սարքին եւ դրա հետ անել ցանկացած բան՝ վիրուսային ծրագրերի տեղադրումից մինչեւ տվյալների ամբողջական ներբեռնում: Նշվում է, որ դա անելու համար բավական է ֆիզիկապես մոտ լինել սարքին եւ իմանալ դրա MAC հասցեն:

Արդյունքում, տուժողը չի իմանում, որ իր սարքին միացել է այլ սարք: Խոցելի են Android 9, 8 եւ համակարգի ավելի հին տարբերակները:

Օգտատերերին խորհուրդ է տրվում թարմացնել հեռախոսի անվտանգության համակարգը, իսկ օպերացիոն համակարգի հին տարբերակներ օգտագործելիս՝ անջատել Bluetooth-ը, երբ այն չի օգտագործվում: