16:47 | 10.02.20 | Նորություններ | 2937
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը հանդիպել են «1991 ստորաբաժանման» FAST հիմնադրամի նախապատրաստական դասընթացի մասնակիցներին:
FAST-ից հայտնում են, որ նրանք նաեւ մասնակցել են մաթեմատիկայի դասին։
Դավիթ Տոնոյանն ընդգծել է «1991 ստորաբաժանման» կարեւորությունը եւ շնորհակալություն է հայտնել FAST-ին համագործակցության համար։
2020թ. հունվարի 29-ին Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացը։ 6-ամսյա դասընթացին մասնակցելու հայտ ներկայացրած 400 երիտասարդից 46-ը, ովքեր հաջողությամբ անցել են թեստավորման եւ հարցազրույցի փուլերը, 6 ամիս անվճար կյուրացնեն տվյալագիտության եւ արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ գիտելիքներ։