14:48 | 03.02.20 | Նորություններ | 2990

Huawei-ը՝ 5G սմարթֆոնների վաճառքով տարվա առաջատար

Չինական Huawei ընկերությունը ճանաչվել է 2019թ. 5G սմարթֆոնների վաճառքի առաջատար:

Strategic Analytics հետազոտական ընկերության տվյալների համաձայն, 2019թ. Huawei-ը վաճառել է 5G ցանցով աշխատող շուրջ 6.9 մլն սմարթֆոն՝ առաջ անցնելով Samsung-ից, որը նույն ժամանակահատվածում վաճառել է 6,7 մլն սարք:

Նրանց հաջորդում են Vivo-ն (2 մլն սմարթֆոն), Xiaomi-ն (1,2 մլն) եւ LG-ն (900 հազ.):

Ընդհանուր առմամբ, 2019թ. 5G սմարթֆոնների ընդհանուր վաճառքները կազմել են 19 մլն սարք: