12:33 | 26.12.19 | Նորություններ | 22421

Beeline-ը` ըստ սպառողների, տարվա լավագույն բջջային օպերատոր

Beeline-ը «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում - 2019» քվեարկության արդյունքներով «Բջջային օպերատոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել:

«Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունն այս տարվա նոյեմբերին առցանց եւ առերես տարբերակներով կազմակերպել է «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2019» ամենամյա մրցանակաբաշխության քվեարկությունը։ Հարցմանը մասնակցել է 1083 սպառող, որոնց 44%-ն ընտրել է Beeline-ը՝ որպես լավագույն բջջային օպերատոր։

«Մենք շնորհակալ ենք մեր բաժանորդներին վստահության, նվիրվածության եւ բարձր գնահատականի համար։ Ձեր շնորհիվ է, որ Beeline-ն արժանացել է «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2019» մրցանակին։ Ձեր հետադարձ կապը միշտ մոտիվացնում է մեզ, դրդելով էլ ավելի տքնաջան աշխատանքի, նոր նվաճումների եւ ինովացիոն առաջարկների»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այսօր սպառողը պաշտպանված լինելու համար պետք է լինի իրազեկված եւ գրագետ, հենց այդ պատճառով մեր հասարակական կազմակերպությունը «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում» մրցանակաբաշխությունը կազմակերպելով իր առջեւ նպատակ է դրել խթանել հայրենական ապրանքանիշերի զարգացումը, որ սպառողը իմանա տեղական արտադրողներին։ Մրցանակաբաշխության առաքելությունն է՝ լինել ամենաթափանցիկ եւ իսկապես ժողովրդական, քանի որ անվանակարգերի հաղթողներին ընտրում են անմիջապես սպառողները»,- նշել է «Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Միրզոյանը։

«Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում - 2019» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2013 թվականից ի վեր, իսկ «Բջջային օպերատոր» անվանակարգը ընդգրկվել է հարցման մեջ անցած տարի։