17:26 | 24.12.19 | Նորություններ | 16439

Beeline-ը հայտարարել է «Beeline Bonus» նորացված ծրագրի մեկնարկի մասին

Beeline-ը հայտարարում է «Beeline Bonus» ծրագրի նոր պայմաններով մեկնարկի մասին։

«Beeline Bonus»-ը հնարավորություն է տալիս բջջային կապի բաժանորդներին կուտակել բոնուսային միավորներ եւ փոխանակել ընկերության կողմից առաջարկվող մի շարք ծառայություններով:

Բոնուսային ծրագրում բաժանորդները կարող են գրանցվել հետեւյալ եղանակներով. «My Beeline Armenia» հավելվածի «Բոնուս» բաժնում, www.beeline.am կայքից «Անձնական գրասենյակի» միջոցով, կամ հավաքելով *555# հրահանգը։ Անձնական գրասենյակի կամ *555# հրահանգի միջոցով գրանցվելու դեպքում կտրամադրվի 100 միավոր, իսկ «My Beeline Armenia» հավելվածի միջոցով գրանցվելիս՝ 200 միավոր:

Նոր ծրագրում հաճախորդներին կտրամադրվի կարգավիճակ՝ Standard, Silver, Gold կամ Platinum համաձայն վերջին 6 ամսվա կատարված ծախսերի եւ միավորների կուտակումը կիրականանա համաձայն այդ կարգավիճակի համար սահմանված գործակցի. բջջային կապի ծառայությունների համար ծախսված յուրաքանչյուր 10 դրամի դիմաց՝ 1-ից 1,7 միավոր:

«Beeline Bonus»-ում կուտակած միավորները կարող են փոխանակվել ինտերնետի, րոպեների եւ SMS-ների փաթեթներով, ինչպես նաեւ գեղեցիկ համարներով (բացառությամբ 033 կոդի)։ Մեր սպասարկման սրահներում կանխիկ գումարով հեռախոսներ գնելու դեպքում Gold կարգավիճակի բաժանորդները կստանան 5 %, իսկ Platinum կարգավիճակ բաժանորդները 7% զեղչ:

«Մենք գնահատում ենք մեր բաժանորդների նվիրվածությունը եւ ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել ոչ միայն խոսքերով, այլ նաեւ մեր նոր բոնուսային ծրագրի միջոցով։ Վստահ եմ՝ «Beeline Bonus» ծրագիրը մեր ծառայությունների օգտագործումը կդարձնի էլ ավելի հաճելի եւ շահավետ։ Շնորհակալ եմ բոլոր մեր բաժանորդներին Beeline-ը ընտրելու համար եւ խոստանում եմ գալիք տարում նոր ավելի հետաքրքիր ծառայություններ եւ առաջարկներ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Գործող Gold եւ VIP կարգավիճակի բաժանորդները կանցնեն նոր բոնուսային ծրագրին իրենց կարգավիճակով՝ որպես Gold եւ Platinum եւ վեց ամիսների ընթացքում բավականաչափ բոնուսներ հավաքելով կարող են այն պահպանել:

«Beeline Bonus» ծրագիրը հասանելի է ֆիզիկական անձ հանդիսացող բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային բաժանորդներին, բացառությամբ «COMBO», «Մարզային 3500» եւ «Մարզային 5500» սակագնային փաթեթների հավելյալ SIM քարտերին, ինչպես նաեւ «Ինտերնետ Այսօր», «Drive», «Infinity», «Step» ՍՓ-ներին, եւ իրավաբանական անձանց համար նախատեսված բոլոր ՍՓ-ներին: