15:45 | 24.12.19 | Նորություններ | 3837

Xiaomi-ի նոր խելացի ժամացույցն արժե $17

Xiaomi ընկերությունը մեկնարկել է Haylou խելացի ժամացույցի վաճառքը, որն արժե շուրջ $17:

Սարքն ունի 1,3 դյույմ անկյունագծով սենսորային քառակուսի էկրան, կշռում է 34 գրամ եւ աշխատում է մինչեւ 14 օր՝ «սովորական» ռեժիմով:

 

Haylou-ն թույլ է տալիս վերահսկել զարկերակի հաճախականությունը, հաշվել այրած կալորիաները, ունի մարզվելու մի քանի ռեժիմներ `զբոսանք, վազք, հեծանվավազք, ուժային մարզում, յոգա ե այլն:

Ժամացույցի էկրանին կարելի է ստանալ ծանուցումներ եւ զանգերի մասին տեղեկություններ: