16:06 | 18.12.19 | Նորություններ | 12245

Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով

Beeline-ը հայտարարում է «Սմարթ Բիզնես All Net» հետվճարային փաթեթների շարքի բարելավման մասին։

Կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված փաթեթները այժմ կոչվելու են «PRO»՝ PROգրեսիվ, PROդուկտիվ եւ PROֆեսիոնալ բիզնեսի համար։

Փաթեթները հնարավորություն կտան հաճախորդներին ստանալ ավելի շատ ինտերնետ, րոպեներ եւ հաղորդագրություններ նույն ամսավճարի դիմաց։ Օրինակ՝ 5200 դրամ արժողությամբ «PRO 3» փաթեթը տրամադրում է 1300 րոպե դեպի ՌԴ(Beeline) եւ ՀՀ, ԼՂՀ, ԱՄՆ ու Կանադայի բոլոր ցանցեր, 1300 SMS-հաղորդագրություն եւ 20 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 1200 րոպեների, 200 հաղորդագրությունների եւ 7 ԳԲ ինտերնետի փոխարեն, ինչպես նաեւ, 10000 րոպե դեպի Beeline բջջային ցանց՝ ներառված րոպեների սպառումից հետո:

«PRO» փաթեթների բաժանորդները WhatsApp, Facebook, Messenger, Zangi, Telegram բջջային հավելվածներից կօգտվեն անսահմանափակ՝ առանց ինտերնետի տարիֆիկացման:

«PRO» շարքին ավելացել է նաեւ նոր փաթեթ 2300 դրամ արժողությամբ, որն իր մեջ ներառում է 400 րոպե խոսելաժամանակ դեպի ՌԴ(Beeline) եւ ՀՀ, ԼՂՀ, ԱՄՆ ու Կանադայի բոլոր ցանցեր, 400 SMS-հաղորդագրություն, 5 ԳԲ ինտերնետ եւ 10000 րոպե դեպի Beeline բջջային ցանց՝ ներառված րոպեների սպառումից հետո։

«Beeline-ում մենք ուշադիր ենք մեր բոլոր հաճախորդների ցանկությունների նկատմամբ: Կորպորատիվ հաճախորդների հետ հետադարձ կապի հիման վրա մենք պատրաստ ենք առաջարկել իրենց ծախսերն օպտիմալացնելու իրական հնարավորություն: Բիզնեսի կարիքներից ելնելով՝ հաճախորդը «PRO» շարքի 4 հնարավոր տարբերակներից կարող է ընտրել իր բիզնեսին համապատասխան սակագնային փաթեթը։ Վստահ եմ, որ մեր գործընկերներն ըստ արժանվույն կգնահատեն այս նոր հնարավորությունները»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։