14:23 | 18.12.19 | Նորություններ | 1849

Instagram-ը կստուգի հարթակում առկա գրառումների իսկությունը

Instagram-ը հայտարարել է փաստերի ստուգման (fact-checking) գործառույթի գլոբալ գործարկման մասին:

Դրա շրջանակում անկախ մասնագետներն օգնում են գտնել հարթակում առկա ոչ ճշգրիտ տեղեկատվությունը: Մասնակի կամ ամբողջովին ոչ արժանահավատ որակվող տեղեկատվությունը կթաքցվի նորությունների ժապավենից, Stories-ից, անձնական հաղորդագրություններից:

Instagram-ը կսկսի նաեւ թաքցնել այն օգտահաշիվների կոնտենտը, որտեղ կանոնավոր կերպով ապատեղեկատվություն է հրապարակվում: Նմանատիպ օգտահաշիվների մասին տեղեկատվություն հարթակը կստանա տարբեր տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաեւ «Բողոքել» գործառույթի շնորհիվ: