13:31 | 07.11.19 | Նորություններ | 9550
Beeline-ը «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի շրջանակում ուսանողների համար ապահովում է հնարավորություն մասնակցել իրական նախագծերին, ստանալ աշխատանքային փորձ եւ դառնալ Beeline-ի աշխատող։
Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։
Այսօր 2019թ. ծրագրի 21 մասնակիցները ներկայացրել են ստաժավորման ընթացքն իրենց մենթորներին եւ Beeline-ի աշխատակիցներին։
Ծրագրի մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով ստաժավորման առաջին ամիսներից, ինչպես նաեւ ներկայացրել իրենց գաղափարներն ու առաջարկները՝ ընկերությունում ներդնելու համար։
«Երրորդ սերունդ» ծրագիրը մեկնարկել է 2008-ին, եւ այդ ընթացքում Beeline-ում ստաժավորում է անցել 130 ուսանող, որոնցից գրեթե 40%-ը համալրել է ընկերության շարքերը, գրանցելով մասնագիտական եւ կարիերայի աճ զանազան ստորաբաժանումներում:
Ստաժավորման ծրագրին մասնակցությունը վճարվում է 11 ամիսների ընթացքում, ինչպես նաեւ ստաժորներն օգտվում են ընկերության կողմից տրամադրվող լրացուցիչ արտոնություններից՝ ուսուցում Beeline կորպորատիվ համալսարանում, անվճար ծառայողական հեռախոսակապ եւ այլն:
«Հանդիսանալով միջազգային ընկերության մի մաս եւ լինելով Հայաստանի լավագույն գործատուներից մեկը՝ մենք նպատակ ունենք համալրել մեր ընկերության շարքերը նպատակասլաց, տաղանդավոր եւ ստեղծագործ երիտասարդներով։ «Երրորդ սերունդ» ծրագիրը այդպիսի հնարավորություն է ընձեռում եւ՛ մեզ եւ՛ մեր ուսանողներին։ Ստաժավորում անցնող ուսանողները կարող են մասնակցել ընկերության ընթացիկ ծրագրերին, ինչպես նաեւ, հետաքրքիր պրակտիկ խնդիրների լուծմանը, ինչը հնարավորություն կտա նրանց կիրառել իրենց գիտելիքները գործնականում եւ ուսմանը զուգահեռ ձեռք բերել աշխատանքային փորձ»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ի ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսերի ուսանողները (երրորդից սկսած), ովքեր առանձնանում են բարձր առաջադիմությամբ, նպատակասլացությամբ եւ ստեղծագործական մոտեցումներով։ Ստաժավորումն իրականացվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ ՏՏ, մարքեթինգ, իրավաբանական տնօրինություն եւ այլն։ Ծրագրի ավարտին լավագույն ստաժորները Beeline-ում աշխատանքի առաջարկ են ստանում։ «Երրորդ սերունդ» ծրագրի ընդունելությունն ընկերությունում տեղի է ունենում յուրաքանչյուր տարի՝ ապրիլից մայիս։ Ուսանողները պետք է համապատասխան դիմումը լրացնեն ընկերության կայքում՝ www.beeline.am։