Գործարկվել է WCIT 2019-ի մոբայլ հավելվածը, որը համաժողովի մասնակիցների համար ապահովում է թարմացվող օրակարգը, նիստերի բովանդակությունը, ուղարկում է ծանուցումներ եւ համաժողովին առնչվող հավելյալ տեղեկություններ։
Հավելվածի միջոցով կարելի է կազմակերպել նաեւ B2B հանդիպումներ։
Հավելվածը, որը կարելի է ներբեռնել App Store-ից եւ Play Market-ից, ստեղծել է Hack Teck ընկերությունը։
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։